«Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ շատ ավելի քիչ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,- համաձայն ՏԱՍՍ-ի, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նկատել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։
«11 ամսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է և նվազում է։ Ահա թե ինչի մասին են վկայում տնտեսությունն ու իրականությունը»,- ասել է Օվերչուկը։
Նա նաև ասել է․ «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծի նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ է, և, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսանալով»,- ասել է Օվերչուկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը